Վազգեն Սարգսյանին փոխում են Վիդրո Վիլսոնով. Ժամանակ
Տարոն Մարգարյանը որոշել է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու նախագիծն ընդգրկել ավագանու առաջիկա նիստի օրակարգ:
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 1-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու եւ հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համաորւմ: