Ավիաընկերությունները չեն ցանկանում մտնել հայկական շուկա
”Մենք հայկական ավիափոխադրողներին առաջարկեցինք շուկա, բայց բացի ”Էյր Արմենիայից”, որևէ այլ առաջարկ չի եղել: Չկա այլ ավիաընկերություն, որը ցանկություն հայտնած լինի մտնելու հայկական շուկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Վերջինս կարծում է, որ դրական փոփոխություն կլինի ոլորտում, եթե ավիափոխադրողների թիվն ավելանա: Սակայն քանի որ բիզնեսի առումով ներդրումը մեծ է, ազգային ավիափոխադրողները ցանկություն չունեցան մտնելու շուկա:
”Շուկայի ազատականացումը միայն Մոսկվայի գների վրա է մեծ ազդեցություն ունեցել՝ էժանացել է”,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է ”Արմավիային”, ապա Մովսեսյանն ասաց, որ այդ ընկերության պարտավորությունների հետ կապված իրենք իրավասություն չունեն, և տեղյակ չեն, թե դեռևս որքան պարտք ունի աշխատակիցներին: