07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Զվարթնոցի շենքը կքանդվի

”Կառավարության որոշումը եղավ ու հավանության արժանացրեց մաստեր պլանին կառավարչի կողմից ներկայացված: Քանդումը կլինի՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ ի պատասխան հարցի, թե որն է լինելու Զվարթնօց օդանակավակայանի շենքի ճակատագիրը:

 Մովսեսյանը հավելեց, որ վարչապետը սրա հետ կապված առաջարկ է արել, որ ստեղծվի Զվարթնոցի մակետը: ՛՛Փորձենք ինչ-որ կառույցում հավաքել դրա մակետները: Սա ընդունելի է նաև ավիացիայի ու Էռնեկյանի թիմի համար, սակայն վերջնական լուծման տարբերակը ինչպիսին կլինի, դեռ չգիտենք, իրենք ժամանակ են խնդրել՛՛,-ասաց նա: 

Մովսեսյանն այլ մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ Զվարթնոցի մակետը կարող է  ստեղծվել ինչճոր ժամանցի վայրում:

Նշենք, որ բավական երկար ժամանակ հասարակական կազմակերպությունները, ճարտարապետները պայքարում էին, որպեսզի շենքը չքանդվի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ