27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գևորգ Կոստանյանը երբեք որևէ մեկին դուր գալու խնդիր չի դնում իր առաջ. Շարմազանով

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանի թեկնածության հարցը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարվել է այս պաշտոնից, քանի որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նկատեց, որ հանձնաժողովի նախագահը նախ պետք է լինի սկզբունքային, պետք է ունենա պետական մտածողություն, գիտելիքներ, պրոֆեսիոնալիզմ:

Նա նկատեց, որ Գևորգ Կոստանյանը համապատասխանում է այս չափանիշներին, երբեք որևէ մեկին դուր գալու խնդիր չի դնում իր առաջ, ինչը շատ կարևոր է: «Ես համոզված եմ, որ հենց այս բնավորության գծերն օգնելու են, որպեսզի մենք ապագայում ավելի զարգացնենք պառլամենտարիզմը: Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակելուց հետո կոռուպցիոն ռիսկերը նվազել են, և դժվար էլ մի մարդ կարող է գնա դատախազություն ու խոսի, որ կոռուպցիա կա: Նույնիսկ մամուլում նման հրապարակումներ չեն եղել»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ