27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սումգայիթ.խոսում են ադրբեջանցի վկաները»

1988թ. փետրվարի 27-29-ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսել են հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվել է հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:

«20-րդ դարի վերջում վերսկսվեց հայերի հերթական ցեղասպանությունը, այս անգամ Ադրբեջանում: Այսօր մենք ներկայացնում ենք գիրք, որը կոչվում է «Սումգայիթ.խոսում են ադրբեջանցի վկաները»: Ներկայացված է Սումգայիթի ողբերգությունը՝ ադրբեջանցիների աչքերով: Ադրբեջանցիների շուրթերով հաստատվում են մի քանի կարևոր փաստեր. Սումգայիթը կազմակերպվել ու իրականացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից: Դատական գործընթացների ժամանակ պատժվել է կատարողների մի մասը՝ հազարավորներից ընդամենը 90-ը: Չեն բացահայտվել հանցագործության կազմակերպիչները: Ադրբեջանցիների վկայությամբ՝ գործողությունն ուղղված է եղել միայն հայերի դեմ: Փնտրում ու սպանում էին հենց հայերին: Նրանք նաև վկայում են այն մասին, որ ջարդարարների ձեռքերում կային հայերի բնակարանների ցուցակները, զինված են եղել նախօրոք Սումգայիթի գործարաններում պատրաստված  համաչափ մետաղյա ձողերով: Իսկ ոճրագործությունից հետո վերացվել են իրեղեն ապացույցները: Սումգայիթի գործով հարուցվել է 10-ից ավելի քրեական գործ, բայց մեր տրամադրության ներքո դրանցից 3-ի նյութերն են: Առաջինը Մոսկվայում կայացած դատական գործընթացի արձանագրությունն է, երկրորդը ադրբեջանցիների կողմից հրապարակված գործն է, որը  վեր է հանվել, քանի որ կա հայկական ազգանուն: Միակ հայկական ազգանունը՝ հազարավոր ջարդարարների մեջ: Երրորդ գործի դատավճիռն էլ տրամադրել է հայ դատապաշտպաններից մեկը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:

Տիկին Գրիգորյանը նշեց, որ ցնցված է գրքում առկա բոլոր վկայություններից.

«Մուրադով ազգանունով մի վկա պատմում է, թե ինչպե՞ս են մեծահասակ կնոջը  գցել խարույկի մեջ, իսկ դեռահասները փայտերով անընդհատ նրան հրել են դեպի կրակը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ