27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալ Մանելի ուղերձը

Ճիշտ 30 տարի առաջ փետրվարի վերջին օրերին սովետական Ադրբեջանի իշխանությունները հայերի ցեղասպանություն իրականացրին Սումգայիթում: Դա Ադրբեջանի արձագանքն էր արցախահայության օրինական պահանջատիրությանը: Սումգայիթյան սպանդը, որ իրականացվեց 1896-1918 թվականների հայկական ջարդերի օրինակով, հենց դրանց ուղղակի շարունակումն էր: Դա «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի վերակենդանացման փորձ էր:

Սումգայիթին հետեւեցին հայերի սպանություններ եւ տեղահանություններ Ադրբեջանի այլ բնակավայրերում, ապա՝ հանկարծահաս լայնամասշտաբ պատերազմ:
Հայությունը, սակայն, հավերժ է եւ ունի չարին դիմակայելու անկոտրուն կամք: Հայ ազգը կարողացավ համախմբվել, երկրապահ զավակների ուժերի մեկտեղմամբ բանակ ստեղծել եւ արհավիրքի դեմն առնել: Մենք պաշտպանեցինք, ազատագրեցինք մեր տարածքներն ու մեզ պատերազմ պարտադրած ազերիներին հրադադար պարտադրեցինք:

Ոսոխը, սակայն, նենգ է եւ արյունարբու: Ոսոխը, մոռացած 1994-ի դասերը, հանկարծակի հարձակման անցավ 2016-ի ապրիլին: Հայատյաց թշնամին, հուժկու հակահարված ստանալով, դարձյալ սսկվեց, բայց ամեն մի առիթ օգտագործում է դավադիր հարված հասցնելու համար: Դիվերսիոն թափանցման բոլոր փորձերը կանխվում են մեր հերոս զավակների ջանքերով, սակայն, ցավալի կորուստներ ենք ունենում: Ներողություն խնդրելով զոհերի հարազատներից՝ հավաստիացնում եմ եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Արցախյան պատերազմի բոլոր մասնակից երկրապահների, պատանի, երիտասարդ երկրապահների անունից, որ ամեն ինչ անելու ենք Հայաստան պետության, հայկական Արցախ պետության անվտանգության, ինքնիշխանության, հզորացման համար, վստահեցնում եմ, որ այլեւս երբեք-երբեք չեն կրկնվելու սումգայիթները: Հայն այլեւս ինքնապաշտպանության ունակ, ամեն տեսակի զավթիչներին պատասխան հասցնելու պատրաստ հզոր գործոն է: Հայաստանի Հանրապետությունը, հայկական Արցախ պետությունն այլեւս անշրջելի իրողություն են:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ  ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ   

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ