ԲՀԿ-ը կդառնա՞ ընդդիմություն
”Սահմանված ժամկետներում համագումարը տեղի է ունենալու, ի նկատի ունեմ օրենսդրությամբ և կանոնադրությամբ, նպատակահարմարությամբ, իսկ այն բխում է համագումարի կողմից լսվելիք և որոշվելիք հարցերից, այսինքն` այն հարցերից, որոնք որ կուսակցության գերագույն ղեկավար մարմինը ըստ օրենքի և կանոնադրության միայն իրավասություն ունի լսելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցի` երբ կհրավիրվի ԲՀԿ համագումար:
”Նպատակը հասարակական գործունեությունը կատարելագործել, որպեսզի արդեն, ինչպես նշվել է իմ գործընկերների կողմից, ավելի ակտիվ ու պատրաստ, արագ աշխատենք այս իրավիճակում, դրանից բխող հետևանքներով հանդերձ”,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է լուրերին, թե համագումարում որոշվելու է, որ “Բարգավաճ Հայաստանն” ավելի ընդդիմադիր գործելաոճ է որդեգրելու, Ուրիխանյանն ասաց, որ դրա հետ կապված կարող է ներկայացնել իր անձնական տեսակետը.
“”Բարգավաճ Հայաստանը” գործում է անշեղուն քաղաքական կուրսով, որի առանցքը հետևյալն է, երկրում առկա խնդիրները բարձրացվում են, դրանք ծնողների, ստեղծողների նկատմամբ պատասխանատվություն է առաջանում վերահսկողության և պարտադրանքի տեսքով ու դրանից բխող եզրակացությունները թող հանրության համար տան կուսակցության գործունեության ձևակերպում, ես չէի ցանկանա, որ ձևակերպումները մեզ հրամցվեին”: