07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Դիվանագիտական հանդիպումները սադրիչ գրոհներով զուգակցելը ՝ անխուսափելիորեն պատժվելու է. Հ. Նաղդալյան

     Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր երիտասարդ զինվորի ` կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հարազատներին  եւ կարեւորում եմ քաղաքական գնահատական հնչեցնելը, քանզի այս ձեռագիրը մենք արդեն վաղուց ենք նկատել եւ բարձրաձայնել ՝ երբ դիվանագիտական հերթական հանդիպումները ադրբեջանցիները զուգակցում են պրովոկացիոն, սադրիչ գործողություններով ու գրոհներով, որը հերթական զոհերի պատճառ է դառնում:

Նաեւ փա՛ռք ու պատիվ Հայոց բանակի զինվորներին եւ հրամանատարներին. վստահ եմ, ինչպես վերջին բավական տեւական ժամանակի բոլոր նման սադրանքների դեպքում, այս անգամ եւս մենք մի քանի անգամ գերազանցող հարվածով պատասխանել եւ պատասխանելու ենք ազերիներին, ու մեկ զինվորի դիմաց մի քանիսի կյանքով ենք պատժելու: Բայց չգիտեմ դրա մեջ ինչ լավ բան կա ադրբեջանցիների համար  եւ ադրբեջանական հասարակությանը կամ իշխանությանը դա, ի վերջո,  ինչ է տալիս կամ ավելացնում: Կցանկանայի կոչ անել, որ փոքր- ինչ խորհեին սրա շուրջ ՝ ինչու են իրենց եւ մեր երիտասարդների կյանքով վճարում այս անմիտ եւ անարդյունք քայլերի համար:

   Այստեղ, անշուշտ կարեւոր է միջազգային հանրության դիրքորոշումը, որ, ի վերջո, գնահատականներ հնչեցվեն կոնկրետ հասցեատիրոջը: Նաեւ կարող եմ ասել, որ տեսանելի է քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ միջազգային հանրության եւ համանախագահների վերաբերմունքի մեջ դրսեւորվող փոփոխությունը: Սակայն,  օր առաջ անհրաժեշտ է գնահատական տալ, ձերբազատվել հավասարազոր, ստանդարտ ձեւակերպումներից, ինչպես օրինակ՝ ,, կողմերին կոչ ենք անում,,, եւ այլն, փոխարենն ՝անցնել ավելի հստակ, յուրաքանչյուրի դերակատարությանը կամ գործողությանը լիարժեք  որակում տալու գործելաոճին, որը, կարծում եմ, ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի, քան կեղծ դիվանագիտություն բանեցնելը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ