27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի իր ընտանիքի հետ քննարկել խնդիրներ. Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ թե իր, թե Նիկոլ Փաշինյանի, թե Էդմոն Մարուքյանի, թե Սերժ Սարգսյանի միջև կոնսենսուս կա, որքան էլ դա զարմանալի լինի: «Որովհետև մենք երեքս էլ համարում ենք, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է:

Դաշինքի համար Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է, և մենք հայտարարել ենք, որ հանրությունն իրավունք ունի նման պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, նրա դեմ ըմբոստանալու, հանրությունն իրավունք ունի հետևություն անել, որ այս ճանապարհը, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոստացան, բայց իրեն խաբեցին, իրավունք ունի բողոքել: Մենք էլ «Ելք» դաշինքով հայտարարել ենք, որ եթե հանրությունն այդ առումով ռեալ պահանձարկ ներկայացնի, մենք մեր պատվիր խնդիրը կհամարենք այդ պահանջարկն իրականացնելը »,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կոնսենսուս կա «Ելք» դաշինքում սկսել պայքար Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ազատության հրապարակ գործուղվելու հարցը քննարկել է իր ընտանիքի հետ, համաձայնություն ստացել: Երեկ էլ «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա ասել էր, որ դաշինքում այս թեմայի վերաբերյալ քննարկումներ են ընթանում:

Արամ Սարգսյանն ընդծեց, որ տակտիկական մեթոդների առումով քննարկումներ են գնում, սակայն լուրերը, թե իրար վրա ձայն են բարձրացրել, նույնիսկ հարվածել, բամբասանքների դաշտից են, ակնհայտ սուտ են: «Հիմա քննարկումներ են ընթանում, դեռ որոշում չկա, մենք հանրությունից թաքուն բան չենք անում, և եթե որոշում ունենանք, կհայտնենք»,-նկատեց նա՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ քայլերի շուրջ է կոնկրետ ընթանում քննարկումը:

«Չի ընդունվի այնպիսի որոշում, որը ձեռնտու կլինի գործող իշխանությանը»,-հայտարարեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հստակ էր գրել, որ իր ընտանիքի հետ այդ հարցը քննարկել է, «Հանրապետություն» կուսակցության նախագահն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, քաղաքական ուժի անդամ է, վառ անհատականություն, ով հայտնի է եղել իր անհատական մոտեցումներով, ինքն իրավունք ունի իր ընտանիքի հետ քննարկել խնդիրներ, այդ մասին գրել: 

Եթե Նիկոլ Փաշինյանը դեմ լիներ քննարկմանը ու իր գրածի կողմ լիներ, ապա քննարկում չէր լինի դաշինքում: Ինքը քննարկել է իր ընտանիքում, և նրանք դեմ չեն, որ իրենց հայրն, ամուսինն իր բողոքի ծավալի նաև Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, այլև մտահոգ հայ մարդու տեսակետ եմ տեսնում, որ այդ մարդը մի անգամ այդ գործընթացներին գնալով, դատվելով, զրկանքներ կրելով, նորից պատրաստ է զրկանքներ կրելու, ասում է՝  ժողովուրդ ջան, եթե դու պատրաստ ես, ես էլ եմ պատրաստ»:

Դիտարկմանը, թե իրենք խոստացել են հանրությանը հիասթափության ու պարտության չտանել, նա ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ մենք այսօր չենք քննարկում ճանապարհային քարտեզ, որ մենք առանց դրա Նիկոլ Փաշինյանին գործուղում ենք Ազատության հրապարակ: Դա դուք եք եզրակացրել»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ