27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը պետք է հակադարձի Նիկոյանի ասածին. Արամ Սարգսյան

«Դրդապատճառը մեկն է, իրենք ասում են, որ այդ հարցն իրենց համար նույն չափ կարևոր է, և իրենք չեն վախենում այդ հարցը քննարկելուց: Կա ևս մեկ դրդապատճառ, որ ես նկատեցի նախորդ քննարկման ժամանակ ՀՀԿ-ականների ելույթներում, որ նրանք միտումնավոր սլաքն ուղղում են իրենց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու, ըստ իրեն, ՀՀԿ խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել, որպեսզի «Ելքի» կողմից առաջարկված «մարտի 1-2-ի» իրադարձությունների վերաբերյալ հարցն ընդգրկվի ու քննարկվի նիստի ժամանակ:

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ հարցերի հարցն այն է, թե այդ գիշերն ով հրաման տվեց, որ մտնեն Ազատության հրապարակ: «Գործընթացներն ամսի 26-ից հետո գնում էին մարման, և դա ակնհայտ էր բոլորին: Ու այստեղ արդյոք քաղաքական միտում կա՞ր: Մամուլն է բազմիցս անդրադարձել դրան, որ  Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն այդ որոշումը կայացրած լինի՝ հետագայում իրենց ավելի թույլ նախագահ ունենալու և իր՝ պահանջարկված լինելու խնդիրը լուծելու համար: Եթե կա այս հարցը, ու ՀՀԿ-ն ուզում է այս խնդիրը լուծել, ճիշտ կանի, որ այդ հարցը բարձրացնի, ու եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, ինքը պիտի Նիկոյանի նախկին ասածին հակադարձի»,-ընդծեց նա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե «Ելք»-ի համար սա զուտ PR է և ցանկություն չունեն իրական գործը բացահայտելու, Արամ Սարգսյանն ընդգծեց, թե տարօրինակ  կլիներ, որ ՀՀԿ-ականները, այդ թվում նման հայտարարություն արած Սամվել Նիկոյանն այլ բան ասեին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ