27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն «մորթեց» Քոչարյանին. Իրատես

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարևոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր: Պաշտոնանկությունից հետո նման միջոցառումներին նա երբեք չի մասնակցել: Քոչարյանն այն անձը չէ, որ հենց այնպես ինչ-որ միջոցառման ներկայա­նա:

ՀՀԿ-ն որսաց նրա հայտնության պատր­վակը և մուրազը փորում թողեց: Պատաս­խան հարվածի հնարավորությունը ընդդի­մությունն ընձեռեց իշխանությանը, վերջինս էլ նշանակետին խփեց:

Անցած շաբաթ «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակեր­պել Մարտի 1-ի իրադարձությունների վերա­բերյալ, որի ընթացքում ՀՀԿ գաղափարական թևից ակնարկեցին, թե Ռոբերտ Քոչար­յանի ամենաճիշտ որոշումը քաղաքականու­թյունից հեռու ու սուսուփուս մնալն է, այլա­պես շատ բան ջրի երես դուրս կգա:

«Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմ­նավորելով, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գափս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստի­կանների դատաբժշկական փորձաքննու­թյան փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստի­կան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղից այդ ինֆոր­մացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշում­ներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»,- ասաց ՀՀԿ հնաբնակ Սամվել Նիկոյանը: Այստեղ են ասել «Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ»: ՀՀԿ-ից լավ ո՞վ կարող էր այսպես խոցել Ռորերտ Քոչարյանին:

Փաստորեն, առաջիկա կարևոր իրադար­ձությունների շեմին ՀՀԿ-ն Քոչարյանին հաս­կացնում է, որ նորից «թաքստոցը» մտնի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում : 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ