27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը թաքուն է անում՝ պարտադրելու են. Ժողովուրդ

Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սեւեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղու­թյամբ: Եւ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է՝ բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին եւս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակա­յին կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը վճարելու են կուտակային հիմնադրամներին:

Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է, այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձեւավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի: Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստա­նում երիտասարդները տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես զիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխա­տակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց:

Հիմա, սակայն, այլեւս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլեւս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Սրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը օրաթերթի հետ զրույցում ասացին, թե «Դեմ եմ» շար­ժումն ըստ էության գոյություն չունի այլեւս, եւ բացի այդ՝ իրենք անձնական գործերով են զբաղված:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ