27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոփոխություն ՀԿ-ների մասին օրենքում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում փետրվարի 23-ին կազմակերպված դասընթացին քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ հիմնարար գիտելիքներ ստացան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին։

Վերջին փոփոխությունների համաձայն՝ ներկայումս հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենքի դրույթներին և վերագրանցելու իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Այս մասին դասընթացի մասնակիցներին հայտնեց դասընթացավար, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։

Նա նշեց, որ ներկայումս չի նախատեսվում որևէ պատասխանատվություն՝ կանոնադրությունը օրենքին չհամապատասխանեցնելու համար և իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցելու համար։ Սակայն այդ գրանցելու դեպքում այժմ գանձվում է 5000 դրամ պետական տուրք։

Դասընթացին ներկայացրվեցին նաև ՀԿ օրենսդրության նոր կարգավորումները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում կիրառելի դարձել՝ կապված նոր օրենքի ընդունմամբ։ 

«Ներկայացվեցին այն առանցքային փոփոխությունները, որոնք կատարվել էին ՀԿ օրենսդրական դաշտում։ Ինձ համար շատ կարևոր էր, որ իմացանք կամավորների մասին կատարված փոփոխությունները, որովհետև մենք հաճախ ունենում ենք կամավորներ, և հիմա ուշադիր կլինենք, որ այդ կամավորների հետ ունենանք պայմանագիր»,-ասաց «Եվրասիա Համագործակցություն»  հիմնադրամի ներկայացուցիչ Սիլվա Սվազյանը։

«Բժիշկների կատարելագործման միջազգային ակադեմիա ՀԿ նախագահ Դիանա Հովակիմյանի խոսքով, նման դասընթացներն արդյունավետ են պետք է շարունակական լինեն․ «Եթե օրենքին իրազեկված ես, ապա կկարողանաս ճիշտ աշխատել և խնդիրներ չեն առաջանա»,- նշեց նա։

Նշենք, որ դասընթացի մասնակիցների հիմնական մասը կանայք և երիտասարդ ակտիվիստներ էին։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ