27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ լավ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում. Արմեն Սարգսյան

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի համար անակնկալ չի եղել ՀՀ նախագահի առաջարկը: «ՀՀ նախագահի առաջարկությունն ընդունելուց առաջ իմ շնորհակալությունը հայտնեցի. ցանկացած հայի համար նման առաջարկը մեծ պատիվ է, բայց հարկ կար հստակ իրավիճակը գնահատելու, մտածելու, խորհելու»,-«Ազատության» եթերում ասել է նա:

«Մի քանի շաբաթ առաջ ալեգորիկ ձևով նույնիսկ փորձեցի կարծիք հայտնել, որ հստակ տարբերություն ցույց տամ՝ ասելով, որ սա ոչ թե հանրապետության 4-րդ նախագահն է, այլ 4-րդ Հանրապետության 1-ինը։ Իհարկե սա ալեգորիա է, իրական չէ. խոսքը գնում է 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահի մասին, բայց էապես տարբերվելու է 3 նախագահներից և՛ լիազորություններով, և՛ պարտականություններով:  Շատ լավ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում, բայց երբ հանդիպում ես պարզ մարդկանց, լրիվ այլ մոտեցում է և՛ քո մեջ, և՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Մարդիկ իրենց սպասելիքն են քեզ ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար սպասելիքներ պետք չի ունենալ, կամ մյուս ծայրահեղությունը՝ որ ամեն ինչ կարող է. իրականությունը երկուսի մեջտեղում է»,-հավելել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ