27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ խարդախությամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ

 2018թ. փետրվարի 20-ին Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ 2018թ. hունվարի 22-ին ”Արդշինբանկ” ՓԲԸ-ի Վեդի քաղաքի մասնաճյուղում իր անվամբ գրավադրվել է Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժի կողմից իրեն տրված 224 գրամ ոսկու ձուլակտորներ, որոնց դիմաց տրված 5029 ԱՄՆ դոլարը բանկից ստացել է Վրեժը և որպես պարգևավճար իրեն է տվել 120.000 ՀՀ դրամ: Դրանից հետո վարկի տոկոսագումարի վճարման օրը Վրեժը հայտնել է, որ որևէ գումար իրեն չի տրամադրի, ցանկության դեպքում կարող է գրավադրված ոսկին թողնել բանկի տնօրինությանը, որից հասկացել է, որ նշված 224 գրամ ոսկու ձուլակտորները կեղծ են:

 Նույն օրը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի գլխամասից ստացվել է Գ. Ստեփանյանի կողմից ոսկու գրավադրման և վարկի ձևակերպման գործընթացի տեսագրությունը:

 Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինս գրավի առարկա հանդիսացող ոսկու ձուլակտրոները չի տեսել, դրանք նախապես բանկի ոսկերիչին է տվել Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժը և պայմանագիրը կնքելուց հետո հենց վերջինս էլ բանկի դրամարկղից ստացել է 5029 ԱՄՆ դոլար գումարը  ու բանկից դուրս եկել՝ 120.000 ՀՀ դրամ տալով Գ. Ստեփանյանին:

 Դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից  21.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Աարատի մարզի Վեդիի քննչական բաժնի վարույթ:

 Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նույն մեխանիզմով ևս երկու անձանց անվամբ նույն մասնաճյուղում վարկեր են ձևակրեպվել: Պարզվել է նաև, որ ոսկու ձուլակտրոները Վրեժ. Հ.-ին են տվել Ա. և Ա. Թաթոսյան եղբայրները՝ Գ. Սարդարյանի միջնորդությամբ:

 2018թ. փետրվարի 23-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Վեդու մասնաճյուղից առգրավվել են Գ Ստեփանյանի և Տ. Ղուկասյանի անվամբ գրավադրված ոսկու ձուլակտորները և նույն օրը նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Համաձայն ստացված եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված դեղնավուն երանգի մետաղից պատրաստված ձուլակտորները պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, ոսկու պարունակությունը դրանց մեջ կազմել է 4,9 տոկոս:

 «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ի տարածքում տեղակայված Ա. և Ա. Թաթոսյան եղբայրներին պատկանող տաղավարների խուզարկությամբ հայտնաբերվել են ևս երկու նպանատիպ ձուլակտորներ:

 Գ. Ստեփանյանը, Ա. և Ա. Թաթոսյաններն ու բանկի ոսկերիչ Պ. Մանուկյանը ձերբակալվել են:

 Միջոցներ են ձեռնարկվում Գ. Սարդարյանի տեղը պարզելու և նշված հանցավոր խմբի կողմից տուժած այլ քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ