Նախկինի պաշտոնանկությունից հետո “մոլորվել” են
Կառավարությանն ուղղված ՀՀ նախագահի սուր քննադատությունից հետո “ատկատ” բառը սավառնում է հայկական երկնքում:
Henaran.am-ին հայտնի է դարձել, որ քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի պաշտոնանկությունից հետո նախարարության որոշ ենթակայություններ անորոշ վիճակում են հայտնվել` մասնավորապես, նախարարության տենդերները իրականացնող կազմակերպությունները:
Նախարարության մեր աղբյուրները նշում են, թե քանի որ բոլոր պայմանավորվածությունները նախկինի օրոք են եղել, ներկայում փակուղի է` “մոլորվել են ատկատները փոխանցելու մասով”: Իսկ նորանշանակ նախարարը “տարօրինակ” լռություն է պահպանում :
Henaran.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ անձամբ Վարդան Վարդանյանից: Սակայն վերջինիս վարորդը մեզ փոխանցեց, որ նախկին նախարարը հանդիպումների մեջ է. ասաց կփոխանցի, որ զանգահարել ենք: