Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Վազգեն Մանուկյանի սխալ ճանապարհով
”Վերելք” վերլուծական կենտրոնի տնօրեն Արծրուն Պեպանյանն անդրադարձել է ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդի ձախողմանը:
”Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր-նոր պայքարի դրոշ էր ծածանում, Վազգեն Մանուկյանը իր մի հարցազրույցում ասաց՝
– Սա 1995 թվականին սկսված սխալ ճանապարհի վերջն է:
Երևի թե միայն ես ինքս ինձ հարցրի՝
– Տեսնես ինչ է ուզում ասել սրանով այս մարդը, ով առաջինն է քաղաքական պայքարի դրոշ բարձրացրել, արժանացել հանրության համակարգին, առաջինը պարտվել…
Իսկ մնացյալը նրա խոսքերի վրա մտածելու, հետևություն անելու փոխարեն նրա իսկ անցյալը քրքրեցին՝ շարունակելով գնալ նրա ասած սխալ ճանապարհով”: