«Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է»
Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում Արագադ Աբրամիանն իր նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Արագադի խոսքով՝ վաղուց էր ցանկանում միանալ ազգային թիմին, սակայն ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես գալու պատճառով միայն հիմա է ստացվել.
«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է: Հավաքականի խաղերին միշտ հետևել եմ, բասկետբոլիստների մեծ մասին ճանաչում եմ:
Ալբանիայի հետ խաղը մեզ համար շատ կարևոր է: Ես և թիմակիցներս պատրաստ ենք: Երեկ դիտել ենք նրանց խաղը, ծանոթ ենք մրցակցին»,- Արագադի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: