22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ճիշտ վարչարարության, օրենքների ճշգրիտ կիրառման արդյունքում հնարավոր է հարկ հավաքել»

Նախորդ տարին վերջին 10 տարիների կտրվածքով, միակ տարին էր, երբ գրանցվել է հողի հարկի հավաքագրման դրական ցուցանիշ՝ 419 մլն դրամով ավելի քան նախորդ տարի։ Այսօր   այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախարարը նշեց՝ 2009թ.-ից ի վեր, 2017 թ․-ը նշանավորվել է համայնքների կողմից հողի հավաքագրման դրական դինամիկայով: «Սա նշանակում է, որ համայնքներում իրականում գոյություն ունի ռեսուրս: Ճիշտ վարչարարության, օրենքների ճշգրիտ կիրառման արդյունքում հնարավոր է հարկ հավաքել և այն ուղղել սեփական կարիքների բավարարմանը»,- ասաց նախարարը:

Նշենք, որ, 2016թ. համեմատությամբ, համայնքների սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 %-ով (2,544.6 մլն դրամով): 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ