25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Չենթարկվեցին Օսիպյանին /վիդեո/

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանրահավաքի ավարտին հրապարակվեց ՍԴ –ին ուղղված հայտարարության տեքստը, ըստ որի՝ պահանջվում է չեղյալ հայտարարել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, իսկ մինչ այդ կասեցնել ամբողջ հաակարգի կիրառումը:

Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ դեպի Սայաթ-Նովա, ապա Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ: Երթի նպատակն է քաղաքացիներին իրազեկել համակարգի թերությունների մասին:

Աբովյան փողոցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ընդհատեց երթն՝ առաջարկելով չխախտել երթևեկությունը և փոխել երթի ուղղությունը, սակայն նախաձեռնողները չհամաձայնեցին, և այժմ շարժվում են Աբովյան փողոցով:

Միաժամանակ կոչ արվեց չենթարկվել սադրանքներին, լրագրողներին խնդրեցին արագ շարժվել, որ չդանդաղի երթի ընթացքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ