27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդգես Գասպարին դիմեց «Ելքին» ու իշխանություններին

«Խորապես ցավում եմ, զղջում եմ, որ ձեր հարազատների, ձեր երեխաների փոխարեն չգնդահարվեցինք մենք՝ շարժման առավել երկարատև հատվածի մասնակիցներս»,-այսօր «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա նշեց, որ այսօր կանգնած ենք այս դաժան սպանության առջև: 

Դիմելով «Ելքին»՝ նա հուշեց, որ իշխանությունները «մարտի 1-ից» առաջ էլ, հետո էլ տիրապետում են հարցերը զենքով լուծելու տրամաբանությանը: «Զենքի ուժով են լուծում հարցերը, և դուք, երբ նրանց այլընտանք են առաջանում, օրինակ՝ երբ «Սասնա ծռերը» վիճարկում են իշխանության ֆորմալ և ոչ ֆորմալ ներկայացուցիչչների զենքի միջոցով հարցեր լուծելու տարբերակը, դուք գնահատականներոմ եղեվ անաչառ ու հավասար հարթության վրա քննարկեք»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է իշխանությանը, Գասպարին ասաց. «Դուք գնդակահարել եք իմ հարազատներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ