28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գազային վասալային պայմանագիրն էլ ենք չեղյալ հայտարարելու. Ն Զոհրաբյան

Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հայտարարեց, որ չեն լռելու, շարունակելու են պայքարը պետական ջեբկիրության դեմ և ոչ միայն այս հաղթանակն են տոնելու, այլև գազային վասալային պայմանագիրն են չեղյալ հայտարարելու:

Նրա խոսքով՝  այս հանրահավաքն աննախադեպ է, քանի որ 4 քաղաքական ուժերին միացել է քաղաքացիական հասարակությունը: ՛՛Սա արդեն հաղթանակ է, սա պետք է շարունակվի՛՛,-կոչ արեց Զոհրաբյանը:

Պատգամավորի ելույթից հետո հավաքվածներն սկսեցին բացականչել ՛՛Սերժիկ հեռացիր՛՛, սակայն նախաձեռնության կազմակերպիչները հիշեցրին, որ իրենց կարգախոսն է ՛՛Մենք ենք տերը մեր երկրի՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ