15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա բավարար հիմք չէ՞ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար

«Ռորեբրտ Քոչարյանն ամեն ինչի մասին պատմելով՝ խոսում էր առաջին դեմքով»,-այսօր «Մարտի 1-2 իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Խոսում էր այնպես, ինչպես ինքն է ականատես եղել, այսինքն՝ ինքն է տեսել, ոչ թե իրեն պատմել են»,-նշեց նա:

Գասպարին հարցրեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, թե արդյոք սա բավարար հանգամանք, հիմք չէ իրեն հարցաքննելու համար: «Ոչ, այս պահին ոչ»,-պատասխանեց դատախազության ներկայացուցիչը:

«Ժառանագության» խոսնակ Գևորգ Ղահրամանյանն էլ հարցրեց, թե որպես օբյեկտիվ հետաքննող մարմին՝ նախաքննության շրջանակներում ինչո՞ւ չեք հրավիրում հարցաքննության ներկա և նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին: «Այս հարցը դիտարակվե՞լ է իրավական հարթության վրա՝ առանց քաղաքական դրդապատճառների: Արդյոք հետաքննվել են նրանց հեռախոսազանգերը, արձակած հրամանները: Եթե ոչ , ապա ճի՞շտ եմ հասկանում, որ նշյալ անձինք որևէ առնչություն չունեն այդ իրողությունների հետ»,-ասաց նա: Կարեն Բիշարյանի խոսքով՝ դա սուբյեկտիվ գնահատական է և հավելեց, որ նրանք չեն հարցաքննվել:

«Անձանց հարցաքնությունն ինքնանպատակ չի կարող լինել, հարցաքննության համար պարզման ենթակա անհրաժեշտություն պետք է լինի, իսկ քննության ներկա փուլում նման անհրաժետություն չկա, մինչ այդ նման անհրաժեշտություն չի եղել»,-ասաց նա: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի խոսքերից հետո տեղից բարձրաձայնեց տասը զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով հայտարարեց, թե այդ օրերին երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, թե սպանում են ոստիկաններին: «Բա ինչո՞ւ չե՞ք կանչում, ասում՝ պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ եք սուտ ասում»,-բղավեց Քլոյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ