28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մեղրիի մաքսատանը առանձնապես աննախադեպ քանակի թմրամիջոց է հայտնաբերվել

Ի  շնորհիվ  Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով  տարանցիկ դեպի Վրաստան  ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում,  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց  տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի  վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի  Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են  օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ