20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Թող իրար միս ուտեն՝ ինչքան սրտները կուզի՛՛

”Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհրաձգությունը ցուցադրեց հանրությանը վաղուց հայտնի իրողությունը՝ իշխանության բարձրագույն մարմինների ղեկավարները ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել ստախոսության ամոթալի արատից: Ռոբերտ Քոչարյանը խոսելով ”գույք պարտքի դիմաց” գործարքի մասին՝ լռելյայն շրջանցեց Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը՝ ստացած արտադրական միավորների գործարկումը, ինչն օգտագործեց երրորդ նախագահը՝ ի դեմս էներգետիկայի նախարար Մովսիսյանի, հիշեցնելով այդ փաստը:

Ռոբերտ Քոչարյանը ստեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու իր ծրագրերի մասին, ինչին պատասխանեց ներկայիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հիշեցնելով ՀՀ կառավարության կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին ընդունված N 666-Ն և 2006 թվականի մայիսի 26-ին ընդունված N 796-Ն որոշումները: Ռոբերտ Քոչարյանը իր երրորդ արձագանքով հիշեցնում է, որ 2002թ. ”Գույք պարտքի դիմացը” ձևավորվել է անձամբ Մովսիսյանի մասնակցությամբ, և, լռելով Ռուսաստանին հանձնված գույքի հետագա ճակատագրի մասին, ”մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ” /այլ փաստարկներ չի բերում/:

Ավելի մանրամասն է անդրադառնում 2006-ի համաձայնագրին, որով ”Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ”:

Շրջանցելով ՀՀ բնակչության համար շատ կարևոր այն հարցը, որ սուբսիադավորումը ժամանակավոր էր և մեծ հաշվով իրականացվել է հայկական գույքի արժեքի հաշվին /Գազպրոմին տրված կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվել էր 250 մլն դոլար/, Քոչարյանը ”մոռանալով-մոռանում է”, որ ով ով՝ ինքը շատ լավ գիտեր, որ սուբսիդավորման աղբյուրը շուտով կսպառվի և գազի գինը կաբրձրանա, ”մոռանում է” նաև, որ իր կողմից արդյւոնավետ համարված այդ գործարքները, ի թիվս այլևայլ գործարքների, հանրությանը պատկանող հարստության՝ գույքի փոշիացումն էր այն դեպքում, երբ իր իսկ իշխանության տարիներին եկամտաբեր տնտեսություն չէր ձևավորվում և շինարարությունն, իհարկե, բիզնեսի այլ ոլոտներ չոնեցող փողի մեռցնել էր քարի ու բետոնի մեջ, չհաշվելով «պետական կարիքների համար» բնակչության գույքի հատկացումը իր ”բիզնես միջավայրին”:

”Պետական կարիքների համար” հանցագործությունը խնամքով շրջանցում են երկու կողմերն էլ, երկուսն էլ ոտքից գլուխ թաթախված են այդ հանցագործության մեջ: Արդյունքում շատ լավ իմանալով միմյանց հանցագործությունները, անկախ Հայաստանի դեռևս կարճաժամկետ գոյության ընթացքում պաշտոնավարած երեք նախագահները և նրանց ”թիմերը” մեղադրում են միմյանց և հերթով մեկը մյուսին մերկացնում ստախոսության մեջ, չնայած առաջինի պաշտոնավարման շրջանում բոլոր երեքն էլ միմյանց և ամեն մեկին առանձին-առանձին գովել են:

Երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում միմյանց գովել են վերջին երկու նախագահները և միասին ու առանձին-առանձին քննադատել առաջին նախագահին: Երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում գործողին մեղադրում են առաջին երկուսը, իսկ գործողը մերկացնում և մեղադրում է առաջին երկուսին:

Շրջանակը փակվել է, բայց մեծ հաշվով հանրությունը չի վստահում և երեքից ոչ մեկին և բոլորին մեղադրում է ժողովրդի դեմ գործած հանցագործություններում, իսկ երեքը միասին և առանձին-առանձին չեն վստահում հանրությանը:

Քանի որ անկախ Հայաստանի կարճաժամկետ փորձը իշխանության վերին օղակներում միմյանց քննադատողների ”սերտ բարեկամության” հարուստ նյութ ունի, բնավ չի բացառվում երեք նախագահների հերթական սերտ բարեկամության վերահաստատումը՝ հանրության դեմ: Իրականում ինչքան քիչ խոսվի անկախ Հայաստանի երեք նախագահների մասին՝ այնքան մոտ կլինի այս շրջանակից դուրս ապագա նախագահի փնտրտուքը: Թող իրար միս ուտեն՝ ինչքան սրտները կուզի, ինչքան ուժները կպատի”,-Facebook-յան իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ