26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Երիտասարդ հայրենադարձ» մրցանակը հանձնեց Սփյուռքի նախարարը

Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Յանս» ակումբում մասնակցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում ՀՀ սփյուռքի նախարարության ընտրությամբ երրորդ եզրափակիչ փուլ էին անցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը և Հայաստանի հանրային հետուստատեսությամբ հեռարձակվող «Ճանապարհ» ֆիլմաշարի հերոս Րաֆֆի Պետրոսյանը:

Քվեարկության արդյունքում  «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթեց  Լարիսա Հովհաննիսյանը:

Մրցանակը hանձնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորեց հայրենիքում երիտասարդ հայրենադարձների կողմից իրականացվող աշխատանքները և նշեց. «Կարծում եմ՝ Սպորտի և երիտասարդության նախարարությունը հրաշալի նախաձեռնությամբ է հանդես եկել՝ գնահատելով և արժևորելով տարբեր ոլորտներում կայացած և ներդրում ունեցող երիտասարդների աշխատանքը: Մրցանակաբաշխությունում ընդգրկելով  «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգը՝ սփյուռքահայ եիտասարդությանը ներկայացվում է Լարիսայի, Րաֆֆիի և նրանց նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը: Վստահ եմ, որ նրանց գործն ու կերպարը, հաջողված փորձը  հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ