03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սենսացիա. նախարարն այցելել է Ռուբեն Հայրապետյանին. «Հրապարակ»

Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայ դահուկորդին դահուկներ ուղարկելուց հետո ձեռնամուխ է եղել ֆուտբոլում տարաձայնությունների հարթեցմանը։

Երեկ նա գնացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ, որը, եթե հիշում եք, ասել էր․ «Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է. կներեք… թող ինքն ատամնաբուժությամբ զբաղվի»: Ռոստոմյանն էլ ասել էր․ «Ես հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ»՝ ատամնաբուժությամբ:

Գնացել էր խոսել-պայմանավորվելու Ծառուկյանի` ֆուտբոլին մասնակցության մասին։ Ռոստոմյանը տեղեկացրել է, որ Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը, պայմանավորվել են, որ այսօր միասին գնան` մարզադաշտը նայելու:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ