26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրին շուտով կունենա եզակի ու շքեզ համերգասրահ

Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 20-ամյակի հանդիսավոր միջոցառման ժամանակ ազգությամբ հայ , ՌԴ հռչակավոր վիրտուոզ երաժիշտ Միխայիլ Սիմոնյանը խոստացավ, որ Գյումրին ունենալու շքեղ դահլիճ: Նշենք, որ նա մասնակցել է «Վերածնունդ» երիտասարդ կատարողների միջազգային փառատոնին, ու տեսնելով, թե ինչ պայմաններում են անցկացվում մրցութային փուլերը, որոշել է գտնել հովանավորներ: Ու արդեն դա իրականություն է դարձել:
Կվերականգնվի Գյումրիի Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատը:
Նշենք, որ Լենինականում Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը կառուցվել է 1926-ին և սկսել գործել 3 տարի անց` 1929-ից: Բացառիկ ոճով, ինքնատիպ ու ներքին հարդարմամբ, որմնանկարներով այս շինությունը 1988-ի երկրաշարժից հետո աստիճանաբար դարձել է կիսավեր ու աղբով լցված, նաև անուշադրության ու անտարբերության էր մատնել պետությունը: 2014-ի տարեվերջին միայն Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը, ավագանու որոշմամբ, դարձավ համայնքային սեփականություն: Մինչ այս, շենքի վերականգնման տարբեր ծրագրեր էր կազմում կառավարությունը ու թողնում միայն թղթին: Համայնքի սեփականություն դառնալուց հետո մշակույթի այս երբմենի խոշոր կենտրոնի վերականգնման վերաբերյալ ևս ծրագրեր են մշակվում, սակայն ֆինանսների բացակայության պատճառով կրկին ձգձգվում են վերականգնման աշխատանքները:
Բայց Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղից տեղեկացնում են. «Միգուցե շատերի մոտ էլ թերահավատություն կար…Տարիներ շարունակ լսել են նման խոստումներ: Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի փետրվարի 17-ին վիրտուոզ Միխայիլ Սիմոնյանի և <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի համանախագահ Լևոն Սարգսյանի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ Գյումրիում ժամանակակից մշակույթի կենտրոնի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Սևյանի ակումբի վերանորոգումն այլևս խոստում չէ…», – նշեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մամլո պատասխանատու Աննման Մինասյանը, միաժամանակ հավելելով, որ այս գործում մեծ է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանի ջանքերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ