27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունում  կայացած խորհրդակցությանը քննարկվել են կառուցապատման թույլտվության ընթացակարգերի պարզեցմանն ու շինարարության ոլորտի զարգացմանը  վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կառուցապատող և շինարարարական ընկերությունների և  համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտի զարգացումը ու նման պարբերական հանդիպումների ձևաչափով պատրաստ է քննարկել առկա խնդիրների լուծմանը և բիզնես ծրագրերի խթանմանը միտված առաջարկությունները:

Կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ոլորտի օրենսդրական և գնագոյացման նորմատիվային դաշտերի բարելավմանը, հարկային վարչարարության պարզեցմանը, կադաստրային ընթացակարգերի հստակեցմանը և մի շարք այլ ուղղությունների:

 
 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ մեկ շաբաթվա ընթացքում կառուցապատողների հետ մանրամասն քննարկել բարձրացված խնդիրների հնարավոր լուծումները, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ ամփոփել քննարկումների արդյունքները և զեկուցել իրեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ շինարարության ոլորտի հետ առնչվող պետական մարմինների աշխատանքում իրականացվող բարեփոխումները և նրանց կողմից ներկայացվող առաջարկությունները միտված են այս բնագավառի զարգացման խթանմանը: «Բոլոր առաջարկությունները մենք դիտարկում ենք օրինապաշտ հարկատուի վրա ազդեցության տեսանկյունից. եթե կոնկրետ փոփոխությունը էֆեկտիվ է լինելու ոչ օրինապաշտ հարկատուին հարկային դաշտ բերելու առումով, բայց  օրինապաշտ հարկատուն դրանից  տուժելու է, այդ առաջարկը մերժվում է՝ անկախ  դրա հրապուրիչ լինելուց», -ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը  կառուցապատողների և շինարարների ուշադրությունը հրավիրել է նաև մարզերում  զբոսաշրջային ու ենթակառուցվածքների ոլորտներում զարգացման հնարավորությունների վրա. «Ես կարծում եմ, որ մենք կառուցապատման մեջ (ոչ միայն քաղաքաշինություն, բնակարանաշինություն) ունենալու ենք բավական հետաքրքիր դաշտեր, որոնք լցնելու խնդիր է լինելու. դրանք հյուրանոցներն են, զբոսաշրջային ենթակառուցվածքները: Ջերմուկում, Ծաղկաձորում մենք շատ հետաքրքիր իրավիճակ ունենք: Օրինակ, Ջերմուկի դեպքում՝ հյուրանոցները կառուցում են, ինչը ֆանտաստիկ ծանր բիզնես է, շատ երկար վերադարձվող փող, այդտեղ փողը ներդնում են, ենթակառուցվածքային որևէ բան չենք սարքում, որը 2 տարվա մեջ հետ է վերադարձվում: Ուշադրություն դարձրեք Վանաձորի վրա, Գյումրու վրա. մինչև դեկտեմբերի 7-ը Գյումրու կենտրոնը, հրապարակը, հարակից փողոցը, ամեն ինչը բերում ենք շատ լավ վիճակի: Մենք իրականում այդպիսի բիզնեսներ ունենք, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ է: Մի կենտրոնացեք միայն բնակարանաշինության վրա»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ