27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչի այդ օրենքները Աստվածաշու՞նչ են, թե՞ Սարյանի կտավներից. բուռն քննարկում ԸՕ-ի շուրջ

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:  «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հանել ռեյտինգային ընտրակարգը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հայաստանում ներկայումս գործող ընտրակարգը որևէ այլ երկրում չկա: «ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանիշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու ընդդիմության համար անչափ կարևոր երկու լրջագույն սկզբունքներին, այն է՝ տեսանկարահանմանը և ցուցակների հրապարակմանը: Այս դահլիճում քանիցս եղել է քննարկում, պարոն Թովմասյանը կվկայի, որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ այն ժամանակ ՕԵԿ-ի կողմից առաջարկվել է, անընդհատ մտահոգություն է եղել տարածքայինի հետ կապված, բայց պարոն Հարությունյանը հանդես եկավ բացահայտ ուլտիմատումով՝ ասելով, որ եթե այս տարբերակը չի ընդունվում, ապա ընդդիմության համար սկզբունքային երկու պահանջները՝ տեսանկարահանումն ու ընտրացուցակների հրապարակումը ևս չեն ընդունվում»,-ասաց Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի այն պնդմանը, որ մեր երկրում գործող ընտրական մոդելը որևէ այլ երկրում չկա: Նա նշեց, որ այս մոդելը տարածված է աշխարհի 20-ից ավելի երկրներում: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժամանակին կոնսենսուսի արդյունքում կողմ է քվեարկել ընտրական օրենսգրքին:

«Որևէ քաղաքական ուժի կողմից ուլտիմատում չի եղել իշխող ուժի որևէ քաղաքական գործչի կամ ներկայացուցչի կողմից: Շատ ճիշտ նշեցիք, փոխզիջումային տարբերակ է եղել, կոնսենսուսը ինքնին նշանակում է փոխզիջում, սա նշանակում է , որ ներկայացված 5 պահանջներից, փոխադարձ համաձայնությամբ մեկը չի ընդունվել, մյուս չորսի վերաբերյալ եղել է առաջարկ, որին մենք համաձայնել ենք: Դա նշանակում է կոնսեսուս, փոխզիջում, ոչ թե ուլտիմատում»,-ասաց Հովհաննիսյանը:

 Նա առաջարկեց հանձնաժողովին բերված նախագծին տալ բացասական եզրակացություն: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ինքը նախորդ գումարման ազգային ժողովում չի մասնակցել ընտրական օրենսգրքի՝ 4+4+4+4 ձևաչափով քննարկումներին, սակայն լավ հիշում է, որ այդ քննարկումներում կոնսենսուս չի եղել ընտրական օրենսգրքի և ընտրակարգի շուրջ: «Կոնսենսուս եղել է միայն եվրամիության կողմից հատկաված գումարների ծախսման ուղղությունների շուրջ. դրանք վերաբերվել են տեսախցիկներ տեղադրելուն, ցուցակներ հրապարակելուն: Ընտրակարգի շուրջ երբեք կոնսենսուս չի եղել»,-ասաց նա:  

Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ այսինքն՝ ԲՀԿ-ը, որ կոնսենսուսի մեջ է եղել, հիմա ուզում է, որ փոխվի, դեմ է, ՀՅԴ-ն ուզում է, որ փոխվի, դեմ է, և միայն ՀՀԿ-ն է կոնսենսուսի ուժերից, որ ասում է՝  սա լավ օրենք է : «Ուրեմն ես չգիտեմ մեկ այլ քաղաքական գործիչ կամ պատգամավոր, որ այդքան շատ դեմ արտահայտված լինի այս ռեյտինգային համակարգի վերաբերյալ, որքան որ ես եմ խոսել՝ մանրամասն դետալներով: Ես ասում էի, որ ցուցակների հրապարակումը և տեսանկարահանումը որևէ էֆեկտ չեն տալու, որովհետև այս ընտրակարգով մի հրեշավոր բան է արվում»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ մեծամասնական ընտրակարգից ավելի վատ ընտրակարգ դրվեց:

Ըստ պատգամավորի՝ եթե մեծամասնական ընտրակարգի դեպքում 131-ից 41-ն էին մեծամասնականով ընդունվում, 90-ը՝ համամասնականով, ապա հիմա 105 պատգամավորների կեսն ընտրվում է ռեյտինգային ընտրակարգով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց.
«Ինչի այդ օրենքները Աստվածաշու՞նչ են, որ մենք չկարողանանք գրիչը վերցնել, տողեր ավելացնել, թե՞ ասենք Մարտիրոս Սարյանի կտավն է, որ չես կարող վերցնել շարունակել: 

5 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ