20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժողովուրդը թքած ունի

”10 տարի լռում է պարոն Քոչարյանը, այդ ընթացքում կատարվում են զարգացումներ, կնքվում են պայմանագրեր ու հանկարծ խիստ մտահոգվում է ժողովրդի համար, ասում է`  այս մի բանն է սխալ, այն մի բանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ըստ նրա` ՀՀ երկրորդ նախագահն այս տարիների ընթացքում կարող էր խոսել իշխանության ներկայացուցիչների հետ, եթե հասարակության հետ խոսելու ցանկություն չուներ ու նրանց փաստարկներ բերեր, ապացուցեր, որ այս գործելակերպը սխալ է:

”Դա մտագհությո՞ւն է  հասարակության համար”,-հարցնում է Խառատյանը` նկատի ունենալով Քոչարյանի վերջին հայտարարությունները:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս կարծում է, որ ոչ Քոչարյանը, ոչ էլ հակառակ կողմը հասարակության, նրա բարօրության մասին չի մտածում:

Հարցին, թե հասարակությունն ինչպես է վերաբերում երկրորդ նախագահ-կառավարություն հեռակա բանավեճին, արդյոք նրանց հետաքրքրում է այս խիստ ակտիվ փոխհրաձգությունը, Քոչարյանը պատասխանեց. ”Հասարակությանը միայն որպես շոուի է հետաքրքրում, հասարակությունը չի իմանում` գազի ու հոսանքի փողը ո՞նց մուծի, իրեն պե՞տք է` այնտեղ ովքեր են իրար քֆրտում”: 

Հրանուշ Խառատյանը հակադարձում է. ”Ես չեմ կարծում, որ թքած ունի, հասարակության մեջ 2 կողմն էլ ունեն իրենց մարդիկ, մարդիկ, որ երկու կողմի համար էլ հենարան են”: Խառատյանը վստահ է` հասարակությանը հետաքրքրում է, թե ինչպես է արձագանքում  իշխանական էշելոնը:

”Հասարակությանն էլ է հետաքրքրում, թե ինչպես է իշխանության բարձրագույն էշելոնում անվանարկում միմյանց, կենդանի պրոցես է, որը ընկալման խնդիր է, իմաստն ու բովանդակությունը ևս հետաքրքիր է”,-եզրափակեց նա:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ