27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը մաքրվում է. Ժողովուրդ

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլո­գիաների նախարարի տեղակալ  Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշ­խատանքից: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվա­կանի նոյեմբերին եւ համարվում էր Կարեն Կարապետյանի մերձավոր կադրերից: Բանն այն է, որ Դեմիրխանյանը եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ըն­կերության տնօրենի տեղակալ: Այս ըն­կերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, որի հետ անմի­ջական կապ ունեն հենց նախարար Վահան Մարտիրոսյանն ու վարչա­պետ Կարեն Կարապետյանը: Մասնավորապես Մարտիրոսյանը մինչեւ կա­ռավարության անդամ դառնալը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրեն­ների խորհրդի նախագահ է եղել: Եվ հիմա հետաքրքիրն այն է, որ ապրիլին ընդառաջ՝ վարչապետ Կարեն Կարա­պետյանն իր կադրերին ազատում է համակարգից, երեւի որպեսզի նոր վարչապետը չանի այդ քայլը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ