Հայցվոր ոստիկանները խառնե՞լ են ժամը
Վարչական դատարանում այսօր կայանալիք 2013թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրելու դեպքերի հետ կապված “Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին” ՀՀ ոստիկանության հայցի քննությունը ընդդեմ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի` հետաձգվեց:
Գործով քննությանը չէին ներկայացել հայցվոր կողմի՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները: Թեեւ դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էին, բայց դատավոր Բաղդասարյանին հեռախոսազրույցով տեղեկացրին, որ խառնել են նիստի ժամը:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Կիվիրյանը անդրադարձավ նաև դատավորի կողմից կայացված այսօրվա նիստը չտեսանկարահանելու որոշմանը.
“Դրանով իսկ դատավորը խոչնդոտեց լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը: Դրանով իսկ զրկելով հասարակությանը լիարժեք տեղեկացված լինելու իր իրավունքից: Առավել ևս որ այս գործը հասարակական բնույթ է կրում”:
“Մի տեսակ անհավանական եմ համարում, որ ոստիկանության երկու ներկայացուցիչ խառնած լինեն ժամը: Էտ ոնցա ասենք` դատարանը չի խառնել, պատասխանող կողմը չի խառնել, բայց հայցվոր կողմի երկու ներկայացուցիչ խառնել են ժամը: Մի տեսակ անտրամաբանական է, մեկը լիներ` կհասկանայինք”-նկատեց ակտիվիստը:
Նա նշեց նաև, որ ինքը հակընդեմ հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանության, որով պահանջվում է օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց` ոստիկանության բոլոր գործողությունները ճանաչել ոչ օրինաչափ
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ փետրվարի 26-ը: