27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանները ծեծել են դատապարտյալին, քանի որ նա չի ընդունել մեղքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործով առերես հարցաքննության նպատակով նշված ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ պահվել է ձերբակալված անձանց համար նախատեսված խցում:

Այդ ընթացքում առանց որեւէ մեկի թույլտվության խուց են մտել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցներ եւ ստիպել ընդունել իր կողմից չկատարված, ուրիշի գույքի հափշտակության դեպքը: Նրանց պահանջը մերժելուց հետո վերջիններս հարվածել են իրեն եւ ծեծի ենթարկել:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերեւույթ հանցագործության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ