Ով է ծեծել Վարդան Ղուկասյանին. Իրատես de facto
Օրերս մամուլը գրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին, ինչը վերջինս Իրատես de facto-ի հետ զրույցում հերքեց: Այս առնչությամբ Գյումրու թերթի աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում: Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է:
Հայտնի հեղինակություն Ասոյի հուղարկավորության օրը Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզի ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության միջև բախում է տեղի ունեցել: Նույն աղբյուրի փոխանցմամբ վիճաբանությանը ներկա չի եղել մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Նախկին քաղաքապետն իր թիմակիցներով ցուցադրաբար մեջքով է կանգնել դեպի բարձրաստիճան ոստիկանները, ի նշան արհամարհանքի, ինչը վերջիններս չեն հանդուրժել, և բանը հասել է միմյանց վրա զենք բարձրացնելուն ու հայհոյելուն: Փոխոստիկանապետերից մեկին այս ամենը դուր չի եկել, և նա հրահանգել է ոստիկաններին գնալ ու պատժել Վարդան Ղուկասյանին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: