07 Հունիսի, Saturday, 2025
KFC

”Բարի եղիր հրաժարական տուր” /վիդեո/

”Ռոբերտ Քոչարյանը գոնե պետք է ժողովրդին ասի իր սխալների մասին, գոնե ասի՝ ես սխալվել եմ Տիգրան Սարգսյանին բանկի նախագահի տեղակալից ղեկավար դարձնելով, Արմեն Մովսիսյանին գյուղի էլցանցի ղեկավարից բերել դարձրել եմ նախարարի տեղակալ, հետագայում՝ նախարար”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը:

Իսկ ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն էլ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին դիմելով ասաց. ”Եթե գտնում էիք, որ այդ փաստաթղթերը լավը չէին, այն ժամանակ հրաժարական կտայիր”: Ըստ նրա` նախարարները պետք է հասկանան, որ երբեմն պետք է հակադարձեն իրենց ղեկավարին:

”Մինիստրի աշխատանքն է երբեմն հակաճառվել, բարի եղիր հրաժարական տուր, դրանով արժանապտվությունդ կպահես”:

Իսագուլյանը շեշտեց նաև, որ նրանք, ովքեր երկրորդ նախագահի նախագահության տարիներին պաշտոններ են զբաղեցրել ու հիմա քննադատում են Ռոբերտ Քոչարյանին, ժամանակ է գալու և քննադատելու են նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս այլևս նախագահ չլինի:

Շարունակությունը` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ