30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախը փրկելու միակ տարբերակը

 «Ղարաբաղյան շարժման շնորհիվ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն անկախություն ձեռք բերեցին: Եվ դա պետք է հիշել եւ գնահատել »,-այսօր` փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց պատմաբան, հրապարակախոս Արմեն  Կարապետյանը:

Պատմաբանի խոսքով` բոլոր ձեռքբերումները հարցականի տակ են, իսկ Ղարաբաղը կարող է դիմակայել Ադրբեջանին միայն Հայաստանի ամրապնդման դեպքում:

«Անկախ երկրում տիրող բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակից, հայ ժողովուրդը պետք է արժանապատվորեն նշի Ղարաբաղյան  շարժման 30-ամյակը»,-ընդգծեց Արմեն Կարապետյանը:

Պատմաբանը նկատում ` Բաքվում ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի իրենց համար հարմար  իրավիճակում օգտվեն Հայաստանի թուլությունից։

«Եթե Հայաստանը թույլ լինի, նրա դիրքերը բանակցային գործընթացում ևս կթուլանան»,-նկատել է հրապարակախոսը։

Արմեն Կարապետյանի  կարծիքով՝ հայկական կողմի դիրքերին ամենից ուժեղ հարվածը միգրացիոն գործընթացն է հասցնում.

«Խնդիրն այն է, որ ժողովուրդն այսօր կիսասոված է եւ զանգվածային արտագաղթ է իրականացնում: Ադրբեջանցիները մեզանից լավ գիտեն, թե Հայաստանում ինչ վիճակ է: Սա է Արցախի հարցին սպառնացող ամենամեծ վտանգը: Բանակցողների թիկունքում ուժ պետք է լինի՝ հզոր հայրենիք եւ ժողովուրդ: Արտագաղթը կանխելու համար կտրուկ քայլերի ու փոփոխությունների պետք է դիմել: Արցախը փրկելու այլ տարբերակ չեմ տեսնում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ