27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժողովրդավարություն կերտելը բավական բարդ աշխատանք է․ այն ժամանակ է պահանջում»

Ինչպես հատնել  ենք,   մեկնարկել  է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը:
Համագումարին ներկա էր նաև Այսօր Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենը,  ով իր խոսքում շեշտեց՝ ժողովրդավարություն կերտելը  բավական  բարդ աշխատանք է․ այն ժամանակ է պահանջում։  
«Մենք  կաշխատենք այնել այնպես, որ  ՀՀ-ի համագործակցությունը ԵՄ-ի հետ է՛լ ավելի խորանա։ Հայ ժողովուրդը ուզում է ապրել եվրոպական արժեքների ներքո․ այդ փաստը  ALDE-ն   շատ է կարևորում։ Վերջին տարիներին մենք աշխատանքներ ենք տարել, ՀՀ-ում է՛լ ավելի սերտ կապեր հաստատելու համար», – նշեց Հենրիկ Բախ Մորտենսենը։

Ըստ նրա՝ այժմ  ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագի շնորհիվ այս հարաբերությունները նոր մակարդակում են հայտնվելու։

«Պետք է հիշել՝  յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում  չպետք  է  լինեն քաղբանտարկյալներ, լինի օրենքի գերակայություն, արդար դատական համակարգ և հարգվեն մարդու իրավուքները։ Մենք կջանանք խորացնել մեր հարաբերությունները», –  ասաց Հենրիկ Բախ Մորտենսենը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ