26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՀԱԿ-ն այս իշխանություններին լեգիտիմ չի համարում, ուստի նախագահի պաշտոնում հայտնված անձն էլ ոչ լեգիտիմ կհամարվի»

Այսօր Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենը ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում    նշեց՝ տեղյակ է այն խնդիրներին,  որոնք առկա են Հայաստանում։

« Այն տեսակետները և արժեքները, որոնք կիսում ենք, վերաբերում են մարդու իրավունքների վրա հիմնված՝ ժողովրդավարություն ստեղծելուն։ Կան այնպիսի անկյունաքարեր, որոնք կարևոր են։  Դրանցից են խորհրդարանի, դատական համակարգի անկախությունը, իշխանությունների զսպումների ու հակակշիռների առկայությունը», – նշեց Հենրիկ Բախ Մորտենսենը։

28054217_185989318827436_1560594773_n

Ասուլիսի ընթացքում խոսելով Արմեն Սարգսյանի՝  որպես  նախագայի թեկնածու առաջադրվելու մասին՝ Լևոն Զուրաբյանը նշեց՝  ՀԱԿ-ն այս իշխանություններին լեգիտիմ չի համարում, ուստի  նախագահի պաշտոնում հայտնված անձն էլ ոչ լեգիտիմ կհամարվի։ Անդրադառնալով թանկացումներին՝ Լևոն Զուրաբյանն ասաց թանկացումների   հիմնական պատճառը մրցակցության բացակայությունն է, մոնոպոլիաների առկայությունը և ոչ թե Հարկային օրենսգիրքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ