Ոսպով աղցան. Պահքի կերակուրներ
Henaran.am-ն այսօր ներկայացնում է մեկ այլ կերակուր, որ կարելի է ճաշակել պահքի ընթացքում:
Այսօր կարող եք պատրաստել ոսպով աղցան.
400 գր. ոսպ
100 գր. բուսայուղ
1 կիտրոնի հյութ
2 գլուխ սոխ
սև պղպեղ
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ: