Երկիրը երկիր չի…. կրքերը թեժացան Խաչիկյանի գործով դատական նիստում /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին սկսվեց եւ մինչեւ փետրվարի 6-ը հետաձգվեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավարությունը:
Հիշեցնենք, դատաքննությունը ընդհատվել էր, քանի որ գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Խաչիկյանի գործը հանձնվեց Պապոյանին փոխարինող դատավոր Մեսրոպ Մակյանին:
Այսօրվա նիստը կայծակնային արագությամբ ավարտվեց: Դատարան չէին ներկայացել մեղադրողները: Նրանց բացակայության պայմաններում հնարավոր չէր շարունակել նիստը: Ըստ դատարանի քարտուղարի, մեղադրող Ենոքյանը հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող գալ:
Henaran.am-ի աղբյուրների տեղեկություններով, մեղադրողները չեն ներկայանում դատական նիստի, որովհետեւ դեռ դատախազությունը չի որոշել՝ շարունակել գործի քննությունը, թե վերսկսել նորից: Հիշեցնենք, ըստ օրենքի, եթե փոխվում է գործը քննող դատավորը, ապա վերջինս կարող է նույն դատաքննությունը սկսել սկզբից:
Դատական նիստից հետո ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հոր նյարդերը տեղի տվեցին.
“Երկիրը երկիր չի, ամեն մարդ պիտի իրա գործը անի”,-ասցա նա:
Մանրամասները՝ տեսանյութում: