05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետն ու Ֆինանսների նախարարը չհասկացան Կամո Արեյանին

Կառավարության որոշմամբ մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի նվազագույն գումարը 2014 թ-ին կկազմի 16 միլիոն 876 հազար դրամ՝ ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը: Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և նշեց, որ որոշումը հետագա տարիներին ենթակա է վերահաշվարկման:

Սակայն Երևանի փոխքաղաքապետ Կամո Արենյանը խնդրեց 16 միլիոնի սահմանագիծը չհաստատել՝ նշելով, որ թիվը կարող է փոփոխվել: Փոխքաղաքապետը մի քանի օր ժամանակ խնդրեց՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: Ֆինանսների նախարարն  արձագանքեց, որ երկու օր քննարկման դեպքում հունվար ամսվա աշխատավարձերը չեն կարող տալ՝ նշելով, որ հանրակրթական դպրոցները բաժանված են երեք խմբի՝ մինչև 100 աշակերտ ունեցող, 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ:

՛՛Վերջին երկու խմբի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից՛՛-ասաց նա:

Երբ վարչապետը նշեց, որ չի հասկանում, թե որն է խնդիրը, նախարարը ժպտաց. ՛՛Ես էլ չեմ հասկանում՛՛: 

Որոշումն ընդունվեց, սակայն որոշվեց, որ երկու օր լրացուցիչ քննարկումներ են լինելու:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ