Բեգլարյանը դեմ է Աշոտյանի առաջարկին /վիդեո/
Այսուհետև մայիսի 16-ը նշվելու է որպես Ուսանողության և երիտասարդության համար խորհրդանշական տոն: Որոշումն ընդունվեց այսօր կառավարությա նիստում: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ այդ օրը ԵՊՀ-ի հիմնադրման օրն է, եւ սա է պատճառը, որ հենց այսօր է որոշվել տոն նշանակել:
Վարչապետը հետաքրքրվեց, թե նման կերպ քանի երիտասարդական տոն է նշվելու, ինչին նախարարը պատասխանեց, որ սա լինելու է ուսանողության միակ պետական տոնը, իսկ միջազգայինները շատ են:
՛՛Երկրները, երբ ֆիքսում են տոները, դրանք տարվա ընթացքում համաշափ են բաշխված լինում, ստացվում է, որ մայիսին շատ են լինում՛՛,-արձագանքեց վարչապետը: Աշոտյանը նկատեց, որ քանի որ մայիսը հաղթանակների ամիսն է, այդպես է ստացվում:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկեց նման տոն չընդունել:
՛՛Նոյեմբերի 17-ը հայ ուսանողները մեծ սիրով տոնում են, պարտադի՞ր է այս տոնը, միջազգայինի հետ միասին անենք էլի, ինչու տարվա մեջ երկու անգամ տոնենք՛՛: Կառավարության անդամները ժպտացին, թե Աշոտյանը ցանկանում է ազգայնացնել տոնը:
Մանրամասները՝ տեսանյութում: