23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Արմեն Սարգսյանը Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված՝ պիտի կարողանա լուրջ աշխատանքներ իրականացնել»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Արմեն Սարգսյանի մասին տպավորություններ կազմելիս առաջնորդվել է նրա տարիների գործունեությունը դիտարկելով։

«Համոզված եմ, որ այս նոր որակը իշխանության մեջ պետք է որ իր ազդեցությունը ունենա: Իսկ, թե որքանով է հասարակությունը պատրաստ իշխանության բռի կերպարը փոխարինել մտավորականի կերպարով, դա արդեն հարց է։

Բանախոսը հիշեցրեց՝ Արմեն Սարգսյանը հմուտ դիվանագետ է, հետևաբար պետք է իրա կարողություններրը կիրառել։

«Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված՝ պիտի կարողանա լուրջ աշխատանքներ իրականացնել», –  ասաց Արամ Սարգսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ