Մովսիսյանը սեր է խոստովանել
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Անգլիա կամ Գերմանիա, ինչպես նշում էին լրատվամիջոցները:
՛՛Մեծ ակումբների հետաքրքրությունը, իհարկե, հաճելի է: Բայց ես սիրում եմ ՛՛Սպարտակը՛՛ եւ ինձ դուր է գալիս հանդես գալ այնտեղ: Շատ եմ ցանկանում այս ակումբի հետ հաղթել առաջնությունում եւ չեմ մտածում այլ թիմ տեղափոխվելու մասին:
Բոլորին հավատացնում եմ, որ ցանկանում եմ խաղալ միայն ՛՛Սպարտակում՛՛, իսկ այլ թիմերի հետաքրքրությունը պարզ է, որովհետեւ ես գոլեր եմ խփում՛՛,- հայտարարել է Մովսիսյանը