13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է»

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ իր համար Արմեն Սարգսյանի նախագահի թեկնածու առաջադրվելն անակնկալ է եղել: «Ես կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է: Բայց իշխանական համակարգը բարետես է դառնում»,- ասաց ազատ Արշակյանը:
Նա նշեց՝ ինչպես Արմեն Սարգսյանն էր ասել՝ ինքը կլինի 4-րդ հանրապետության առաջին նախագահը։
«Այստեղ կարևոր է նաև հասարակության վստահության լիազորությունները։ Եթե ՀՀ քաղաքացիները հենարան լինեն, հավատացե՛ք, դա սահմանադրության տված լիազորություններից պակաս չէ։ Այս ներկայացման կանոնները պահանջում են, որ ինքը որոշ հարցերի պետք է դիվանավիտորեն պատասխանի», – ասաց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ