Քոչարյանի ակտիվությունն այլ նպատակ ունի
“Հայաստանի երկրորդ նախագահի տարեմուտի հարցազրույցը ոչ թե երկրի ծանր վիճակի պատճառով էր, այլ նրա ակտիվությունը ուրիշ նպատակ ունի՝ ինչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո”,-լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ նրա, Քոչարյանի հիմնական թիրախը “օֆշորի լավագույն մասնագետը” չէ /վարչապետ Տիգրան Սարգսյանը-հեղ./: “Թիրախը Սերժ Սարգսյանն է: Տարեմուտին Քոչարյանը դեղին քարտ ցույց տվեց Սերժ Սարգսյանին: Հնարավոր է նա նշանակվի վարչապետ”,-եզրափակեց Եղիազարյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝Մերուժան Հովհաննիսյանն էլ անցավ զգացմունքային հարցադրումների.
“Ո՞վ բերեց Քոչարյանին Հայաստան: Նա է մեղավոր: Միթե Հայաստանում մարդ չկար, որ նրան բերեցին վարչապետ՞: