Հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն դառնում. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է։
“Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով. ՀՀ-ն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ Հայաստանը Եվրամիության երկրներից արված ներկրումների մասով գրանցել է 3.8 տոկոս աճ։
Տեղեկացնենք, որ ՀՀ-ն հիմնական ապրանքները ներկրել է Ավստրիայից, Ֆինլանդիայից և Ռումինիայից։ Իսկ այն, որ մեր երկրից արտահանման ծավալները նվազում են, նշանակում է, որ հայկական ապրանքները Եվրոպայում, ցավոք, մրցունակ չեն դառնում”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։