Կազինոները չեն մեռնի. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ թեպետ օրենսդրական հայտնի փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում:
“Մեր տեղեկություններով, երկրի մեծահարուստներից մի քանիսն այս շրջանում մտմտում են Երեւանի հենց սրտում խաղատնային համալիր բացել, որը, բնականաբար, աստղաբաշխական եկամուտներ կապահովի տիրոջը…
Նշենք, որ վերջերս նաեւ հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: ՀՀ կառավարությունն անցյալ տարվա վերջին հավանություն է տվել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին, որով թույլատրել է “Օնիրա քլաբ” ընկերությանը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երեւան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի եւ հանգստի կենտրոն կառուցել` խաղատուն կամ շահումով խաղ, կամ ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: