06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե կառավարության գործունեությունը դրանից ավելանալու է, …»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ առաջիկայում բուն իրավիճակի փոփոխություն չենք տեսնի: Այս մասին նա նշեց այսօր հրավիրված քննարկման ժամանակ: Նա հավելեց, որ ներակայիս քաղաքական իրադարձությունների միակ տարբերությունն այն է, որ չի լինի նախագահական ընտրություն, կոնկրետ մեկ անձի շուրջ կենտրոնանալու կարիք: 

Ինչ վերաբերում է կառավարության դռնփակ նիստերի անցկացման որոշմանը, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ այդքան շատ ուշադրություն չի դարձրել դրան, սակայն մամուլի համար այն անհարմար կդառնա: «Ես կողմ եմ, որ բաց լինի, բայց եթե դրանից կառավարության գործունեության էֆֆեկտիվությունն ավելանալու է, նորմալ է: Սա, կարծում եմ, հարմարեցվում է կոնկրետ անձի ոճին»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանը համաձայնեց՝ նկատելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի համար է սա փոփոխվում, քանի որ նա բաց աշխատելաոճի կողմնակից չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ